Մոսկվայի Նագորնի շրջանային դատարանը Google ընկերության նկատմամբ նշանակել է ընդհանուր՝ 16 միլիարդ 17 միլիոն ռուբլու չափով վարչական տուգանք, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Google-ը մեղավոր է ճանաչվել վարչական պատժից խուսափելու համար: Ռուսական դատարանները բազմիցս տուգանել են Google-ին՝ վերջինիս ծառայություններից արգելված բովանդակությունը չհեռացնելու, օգտատերերի անձնական տվյալների լոկալիզացիայից հրաժարվելու և այլ խախտումների համար:
2021 թվականի վերջից ընկերությունը ՌԴ-ում երկու անգամ ենթարկվել է տուգանքների՝ ընդհանուր ավելի քան 29 միլիարդ ռուբլու չափով: Դրամական միջոցների մի մասն ընկերությունից բռնագանձվել է ՌԴ դաշնային հարկադիր կատարումների ծառայության կողմից:





































