Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում 84 շրջաններում կորոնավիրուսի 8894 նոր դեպք է հայտնաբերվել: Նրանցից 42,2%-ը չի ունեցել հիվանդության կլինիկական դրսևորումներ։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Մոսկվայի օպերատիվ շտաբը։
Ըստ աղբյուրի՝ արձանագրվել է 150 մահվան ելքեր: Մեկ օրում Ռուսաստանում ամբողջությամբ վերականգնվել է 7144 մարդ։
Ընդհանուր առմամբ, այսօր Ռուսաստանում հայտնաբերվել է 85 շրջաններում կորոնավիրուսի 326 448 դեպք: Ողջ ընթացքում արձանագրվել է 3249 մահվան ելքեր, ապաքինվել է 99 825 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







