Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:09

Դավութօղլուն պատմել է տարիներ առաջ Սիրիայի նախագահի հետ իր հանդիպման մասին

Թուրքիայի նախկին արգործնախարար, վարչապետ, նորաստեղծ «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն թուրք լրագրող Ջյունեյթ Օզդեմիրի յութուբյան ալիքի եթերում անդրադարձել է տարիներ առաջ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ իր հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Աղբյուրը հաղորդում է, որ ավելի վաղ թուրքական լրատվամիջոցներում հակասական լուրեր էին տարածվել Դավութօղլուի՝ արտգործնախարար լինելու ժամանակ Սիրիայի նախագահի հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ, որոնց կապակցությամբ նա պարզաբանումներով է հանդես եկել։

Դավութօղլուն հայտնել է, որ 2012թ․ հունվար-օգոստոս ամիսներին բազմաթիվ անգամ Սիրիա է այցելել, որոնց ընթացքում այդ ժամանակվա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ փորձել են Ասադին համոզել, որ Սիրիայում մի փոքր բարեփոխումներ անի։

Այնուհետև Դավութօղլուն եթերում պատմել է Ասադի հետ 2012թ․ օգոստոսին տեղի ունեցած հանդիպման մասին։

Նրա փոխանցմամբ՝ այդ հանդիպումը տևել է ավելի քան 6 ժամ, որից 3 ժամը առանձնազրույց է եղել իրենց միջև։

«Ես մի նպատակ ունեի, որը հետևյալն էր․ «Եգիպտոսում տապալվեց ռեժիմը, Լիբիայում, Թունիսում՝ նույնպես։ Սիրիայում մենք քո կողքին ենք։ Մի քանի փոքր բարեփոխումներ արա։ Այս իրավիճակը հաղթահարիր։ Այս ժողովուրդը (Սիրիայի) քեզ սիրում է»,- ահա այսպիսի երաշխիքներ տվեցինք»,-ասել է Դավութօղլուն։

Նրա փոխանցմամբ՝ այդ հանդիպման մասին կա պետական արխիվներում և ոչինչ գաղտնի չէ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+