Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:35

Լիբիայի նախկին առաջնորդի որդին՝ Սաիֆ ալ-Իսլամ Քադաֆին, սպանվել է. ԶԼՄ

Լիբիայի նախկին առաջնորդի որդին՝ Սաիֆ ալ-Իսլամ Քադաֆին, սպանվել է. ԶԼՄ

Սպանվել է Լիբիայի նախկին առաջնորդ, գնդապետ Մուամար Քադաֆիի որդին՝ Սաիֆ ալ-Իսլամ Քադաֆին, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով լիբիական լրատվական գործակալությանը:

Նշվում է, որ նրա քաղաքական թիմի ղեկավարը հաստատել Քադաֆիի մահը: Նրա փաստաբանը AFP լրատվական գործակալությանը հայտնել է, որ չորս անձից բաղկացած ստորաբաժանումը սպանություն է կատարել Զինտան քաղաքում գտնվող իր տանը, և պարզ չէ, թե ով կարող է կանգնած լինել այդ հարձակման հետևում:

Իրադարձությունների մեկ այլ վարկածի համաձայն՝ նրա քույրը լիբիական հեռուստատեսությանը հայտնել է, որ նա զոհվել է Ալժիրի հետ երկրի սահմանից ոչ հեռու:

Քադաֆին երկար ժամանակ համարվում էր երկրի ամենաազդեցիկ դեմքը հորից հետո, որը ղեկավարում էր Լիբիան 1969 թվականից, մինչև տապալվեց և սպանվեց 2011-ի ապստամբության ժամանակ:

Նա ծնվել է 1972 թվականին, առանցքային դեր է խաղացել Լիբիայի՝ Արևմուտքի հետ մերձեցման գործում 2000 թվականից մինչև Քադաֆիի ռեժիմի անկումը։

Իր հոր տապալումից հետո Քադաֆին, որին մեղադրում էին հակակառավարական ելույթները դաժանորեն ճնշելու գործում առանցքային դեր խաղալու մեջ, Զինթան քաղաքում մրցակից աշխարհազորայինների կողմից բանտարկվել էր գրեթե վեց տարով, ապա դատապարտվել ցմահ ազատազրկման: Բայց երկու տարի անց նա ազատ էր արձակվել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+