Լիբիայի ազգային բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար Սակր ալ Ջարուշին հայտարարել է Լիբիայի պատմության մեջ խոշորագույն օդային գործողության անցկացման համար ԼԺՀ-ի նախապատրաստման մասին: Այս մասին նա հայտնում է Afrigatenews լրատվական պորտալը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Առաջիկայում ականատես կլինեք Լիբիայի պատմության մեջ խոշորագույն օդային արշավին։ Բոլոր գրավյալ (լիբիական) քաղաքներում Թուրքիայի բոլոր օբյեկտները թիրախ են լիբիական բանակի ինքնաթիռների համար»,- հայտարարել է ալ Ջարուշին։
Սակր ալ-Ջարուշին նաև կոչ է արել քաղաքացիական բնակչությանը հեռու մնալ այն օբյեկտներից, որոնք կարող են հարձակման ենթարկվել Լիբիայի ազգային բանակի կողմից՝ միաժամանակ վստահեցնելով, որ Լիբիայի ժողովրդին պաշտպանելու համար կարվի հնարավորը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







