Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 09:27

Հռոմի բազիլիկայում հրեշտակի դեմքը նմանեցրել են Իտալիայի վարչապետին

Հռոմի բազիլիկայում հրեշտակի դեմքը նմանեցրել են Իտալիայի վարչապետին

Հռոմի Սան Լորենցո-ին-Լուչինա բազիլիկայում (Basilica di San Lorenzo in Lucina) իրականացված վերականգնման աշխատանքներից հետո բազիլիկայի մատուռներից մեկում պատկերված հրեշտակի դեմքը նմանեցրել են Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին, գրում է Il Messaggero-ն։

Բազիլիկան հիմնադրվել է IV դարում, իսկ ներկայիս շինությունը կառուցվել է XVII դարում։ Տաճարի որմնանկարների և քանդակների վրա տարբեր ժամանակներում աշխատել են իտալացի հայտնի վարպետներ, այդ թվում՝ Բերնինին և Գվիդո Ռենին։

Վերականգնման վերջին աշխատանքները ղեկավարել է Բրունո Վալենտինետտին։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրա քաղաքական կապերի պատճառով քննարկումներ են առաջացել, թե արդյոք որմնանկարում առկա նմանությունն ակամա՞ է, թե՞ նպատակային։ Վալենտինետտին պնդել է, որ պարզապես վերականգնել է բնօրինակ պատկերումը։

Մելոնին սոցիալական ցանցում արձագանքել է թեմային՝ նշելով, որ «հրեշտակի նման չէ» և գրառմանը կցել է ժպտացող էմոջի։ Բազիլիկայի հոգևոր պատասխանատու Դանիելե Միկելետտին ընդունել է, որ «որոշակի նմանություն կա»։ Իտալիայի մշակույթի նախարարությունը հանձնարարել է ուսումնասիրել որմնանկարը և պարզել կատարված աշխատանքների բնույթը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+