Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:01

Թրամփը Պուտինին հրավիրել է Գազայի խաղաղության խորհրդի կազմ՝ ցանկանալով պահպանել ջերմ հարաբերություններ. FT

Թրամփը Պուտինին հրավիրել է Գազայի խաղաղության խորհրդի կազմ՝ ցանկանալով պահպանել ջերմ հարաբերություններ. FT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին հրավիրել է Գազայի հատվածի խաղաղության խորհրդի կազմ՝ ցանկանալով պահպանել երկխոսությունն ու ջերմ հարաբերություններ նրա հետ, գրում է Financial Times-ը։

Ավելի վաղ՝ հունվարի 18-ին, Կրեմլը հայտնել էր, որ Պուտինը դիվանագիտական ուղիներով հրավեր է ստացել մտնել ԱՄՆ-ի կողմից ստեղծվող Գազայի խաղաղության խորհուրդ: Այժմ Մոսկվան ուսումնասիրում է առաջարկը և ակնկալում է շփումներ Վաշինգտոնի հետ։

Պուտինը, իր հերթին, ըստ պարբերականի՝ ձգտում է պահպանել կապերն ամերիկացի գործընկերոջ հետ՝ չնայած Վաշինգտոնի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությանը և այս ամիս Իրանի կառավարության դեմ բողոքողներին աջակցելուն: Վենեսուելան և Իրանը Ռուսաստանի դաշնակիցներն են։

Կրեմլը նվազագույնի է հասցրել ԱՄՆ-ի հասցեին քննադատությունը և հունվարի 19-ին կրկին գովել է Թրամփին:

«Կան միջազգային փորձագետներ, որոնք կարծում են, որ լուծելով Գրենլանդիայի անդամակցության հարցը՝ Թրամփը կմտնի ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև համաշխարհային պատմության մեջ»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Խաղաղության խորհրդի ստեղծման մասին Թրամփը հայտարարել էր հունվարի 16-ին: Դա Գազայի համար ամերիկյան առաջնորդի խաղաղության ծրագրի մի մասն է՝ միջազգային ուժերի տեղակայման հետ մեկտեղ: Վաշինգտոնն արդեն հրավերներ է ուղարկել տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարների։

Կազմակերպության նպատակն է կայունության խթանումը, խաղաղության ապահովումը և «հուսալի ու օրինական» կառավարման վերականգնումն այն տարածաշրջաններում, որտեղ տեղի են ունեցել հակամարտություններ կամ առկա է դրանց առաջացման վտանգ: Սակայն FT-ն գրել է, որ Խաղաղության խորհուրդը Թրամփին թույլ կտա մրցակցել ՄԱԿ-ի հետ և միջնորդ հանդես գալ այլ գլոբալ հակամարտություններում, այդ թվում՝ Ուկրաինայի և Վենեսուելայի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+