Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:26

Խաչատուրյան քույրերը դիմել են ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը դիմել են ՄԱԿ-ի կանանց նկատմամբ բռնության հարցերով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչին՝ խնդրելով ռուսական իշխանություններից պահանջել բացառել քրեական գործի քննության ժամանակ նրանց կրկնակի ցնցամն ենթարկելը և նրանց դատավարական իրավունքների հետագա խախտումը: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Խաչատուրյան քույրերից կրտսերի փաստաբան Վալենտինա Ֆրոլովան, դրա համար անհրաժեշտ է քույրերի գործերը քննարկել միայն համատեղ և հաշվի առնել, որ նրանք գործել են անհրաժեշտ պաշտպանության շրջանակներում:

«Քննչական մարմինները կիսել են քույրերի քրեական գործը՝ Մարիա Խաչատուրյանի գործը առանձնացնելով առանձին վարույթում, ինչը բացասաբար է անդրադարձել մեղադրյալների իրավունքների վրա։ Չնայած այն հանգամանքին, որ երկու քրեական գործերի շրջանակներում էլ քննվում են նույն հանգամանքները, Քրիստինան և Անգելինան հնարավորություն չունեն Մարիամի գործին մասնակցել այնպես, ինչպես Մարիամը հնարավորություն չունի մասնակցել Քրիստինայի և Անգելինա Խաչատուրյանի գործին,-ասել է պաշտպանը։ Ապագայում դա կհանգեցնի քույրերի կրկնակի ցնցմանը, քանի որ նրանք ստիպված կլինեն պատմել նույն տրավմատիկ իրադարձությունների մասին երկու քրեական գործերի քննության ժամանակ»:

Խաչատուրյան քույրերը Սիմոնովիչին են դիմել նաև այն պնդմամբ, որ իրենք գործել են ինքնապաշտպանության հիմքով՝ պաշտպանելով իրենց ընտանեկան բռնությունից։

«Թեև քննությանը հաջողվել է ձեռք բերել ընտանիքում երկարատև և լուրջ բռնության բավականին հուսալի ապացույցներ, որը սպառնալիք էր աղջիկների կյանքի և առողջության համար, նա հրաժարվել է դիտարկել քույրերի գործողություններում ինքնապաշտպանության շարժառիթը։ Պատահական չէ, որ մենք դիմեցինք կանանց նկատմամբ բռնության, դրա պատճառների և հետևանքների զեկուցողին։ Այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում քույրերի հետ, երկարամյա բռնության և օրենքի բացակայության ուղղակի հետևանք է, որը թույլ կտար նրանց ժամանակին պաշտպանել», — ամփոփել է փաստաբանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+