Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հեգնական ձևով կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շտապել Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու հարցում, փոխանցում է ՌԲԿ-ն:
«Չճշտված տեղեկատվության համաձայն՝ մի քանի օրից կարող է տեղի ունենալ հանկարծակի հանրաքվե, որի ընթացքում Գրենլանդիայի բոլոր՝ 55-հազարանոց բնակիչները կարող են քվեարկել Ռուսաստանին միանալու օգտին: Եվ հետո վերջ»,- նշել է նա:
Բացի այդ, Մեդվեդևը հիշատակել է ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի գրավման օգուտը «համաշխարհային կլիմայի առողջացման համար»:
Թրամփը հունվարի 12-ին հայտարարել էր, որ առանց Վաշինգտոնի գործողությունների կղզին կարող է ընկնել Ռուսաստանի կամ Չինաստանի ազդեցության տակ, ինչը նա անընդունելի է համարում ազգային անվտանգության տեսանկյունից։ ԱՄՆ նախագահը նշել էր, որ ինքը կնախընտրեր խաղաղ կարգավորումը, բայց չէր բացառել այլընտրանքային սցենարները։






































