ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն հայտարարել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նա հրապարակել է սքրինշոթ, որտեղ նշված է, թե իբր ինքը Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարն է։
Truth Social-ի սքրինշոթի համաձայն՝ Թրամփն այդ պաշտոնն «ստանձնել է» 2026 թվականի հունվարին։
ԱՄՆ-ն հունվարի 3-ին հարվածներ էր հասցրել Վենեսուելային, այդ թվում՝ մայրաքաղաք Կարակասին: Գործողության ընթացքում ԱՄՆ հատուկջոկատայինները ձերբակալել էին նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլյա Ֆլորեսին, նրանց դուրս էին բերել երկրից ու ԱՄՆ-ում մեղադրանք առաջադրել:
Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հունվարի 6-ին ստանձնել էր երկրի նախագահի պաշտոնակատարի պարտականությունները:





































