Իսրայելի ռազմական ինքնաթիռները մի շարք ինտենսիվ ավիահարվածներ են հասցրել հարավային Լիբանանի տարբեր շրջաններին, մասնավորապես՝ Քֆար Հուտա գյուղին, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
Մասնավորապես, հաղորդվում է, որ մի շարք կառավարվող հրթիռային հարվածներ են ուղղվել Ալ-Ջալուդ և Ալ-Ռայհան լեռնային շրջաններին, հարավում գտնվող Ջաբաա քաղաքի ծայրամասերին, ինչպես նաև հարավում գտնվող Ալ-Քատրանի և Ալ-Մահմուդիա շրջաններին:
Ըստ լիբանանյան աղբյուրների՝ հարվածների հիմնական թիրախը լեռնային տարածքները և բնակելի թաղամասերին մոտ գտնվող այլ տարածքներ են։ Հարվածների հետևանքով առաջացել են հրդեհներ և ծխի խիտ ամպեր։
Իսրայելն ու Լիբանանը 2024-ին պայմանավորվել էին հրադադարի շուրջ, ինչը վերջ էր դրել Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև ավելի քան մեկ տարի տևած բախումներին, որոնք ավարտվել էին իսրայելական հարվածներով: Այդ ժամանակից ի վեր կողմերը փոխանակվում են հրադադարի խախտումների մեղադրանքներով:
Թել Ավիվը հունվարի 5-ից սկսել է հարվածել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի և ՀԱՄԱՍ շարժման թիրախներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







