Ռուսական դրոշի տակ նավարկող Marinera նավթատարի առգրավումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ազդանշան էր, հաղորդել է The Telegraph-ը՝ հղում անելով ԱՄՆ նախկին և ներկա պաշտոնյաներին։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի՝ ռուսական դրոշի տակ նավարկող նավթատարն առգրավելու և Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների օրինագծին աջակցելու որոշումները Պուտինին ուղղված ազդանշան էին այն մասին, որ Ռուսաստանը պետք է շտապի հակամարտության լուծման հարցում։
«Նա օգտագործում է «բամբակի և մտրակի» մոտեցումը։ Եվ ես կարծում եմ, որ նա բամբակ այլևս չունի»,- թերթին ասել է Թրամփի մերձավոր շրջապատին մոտ կանգնած աղբյուրը։
Հունվարի 7-ին ԱՄՆ-ն հաստատել էր ռուսական Marinera նավթատար լցանավի առգրավումն Ատլանտյան օվկիանոսում։





































