Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+1°
  • Կապան+4°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 10:17

Մակրոնն ԱՄՆ-ին մեղադրել է դաշնակիցների նկատմամբ պարտավորություններից խուսափելու և միջազգային կանոնները խախտելու մեջ

Մակրոնն ԱՄՆ-ին մեղադրել է դաշնակիցների նկատմամբ պարտավորություններից խուսափելու և միջազգային կանոնները խախտելու մեջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք Միացյալ Նահանգներն աստիճանաբար երես է թեքում իր դաշնակիցներից և խախտում է միջազգային նորմերը։ Այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի դեսպաններին ուղղված իր ամենամյա ուղերձում, հայտնում է Le Modne-ն։

Մակրոնն ասել է, որ աշխարհը մտել է մեծ տերությունների մրցակցության և «աշխարհը բաժանելու գայթակղության» դարաշրջան, որը նա բնութագրել է որպես «նոր իմպերիալիզմի դրսևորում»։ Ֆրանսիայի առաջնորդը խստորեն քննադատել է Վաշինգտոնի քաղաքականությունը, նա նաև Չինաստանին և Ռուսաստանին է հիշատակել որպես համաշխարհային անկայունության գործոններ։

Հայտարարությունը հնչել է ԱՄՆ գործողությունների վերաբերյալ եվրոպական երկրների մտահոգությունների ֆոնին, մասնավորապես՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից և Գրենլանդիան զավթելու մտադրության մասին Թրամփի հայտարարություններից հետո։ Մակրոնը կոչ է արել եվրոպական պետություններին չլինել «պասիվ դիտորդներ», այլ ակտիվորեն պաշտպանել իրենց շահերը։ Նա նաև պաշտպանել է ՄԱԿ-ի ավելի ուժեղ դերը՝ նշելով, որ բազմակողմ ինստիտուտները թուլացել են, հատկապես՝ ԱՄՆ-ի կողմից տասնյակ միջազգային կազմակերպություններից և համաձայնագրերից դուրս գալու որոշումից հետո։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ չէ խոստանալ Ուկրաինային ամերիկյան աջակցության ավելացում, եթե հակամարտությունը շարունակվի։ Հարցին, թե կարգավորման ի՞նչ ժամկետների մասին է խոսքը, Թրամփը նշել է, որ կոնկրետ ժամկետներ չկան։ Հրատարակության համաձայն՝ ԱՄՆ նախագահը հստակորեն հասկացրել է, որ մտադիր չէ որևէ նախնական պարտավորություն ստանձնել Կիևին տրամադրվող օգնությունը մեծացնելու վերաբերյալ՝ երկարատև հակամարտության դեպքում։

Հունվարի 6-ին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի առաջնորդները Փարիզում ստորագրել էին հրադադարից հետո Ուկրաինայի տարածքում բազմազգ ուժերի տեղակայման վերաբերյալ հռչակագիր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+