Ռուսաստանում նոր կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվը վերջին օրերին ավելացել է 9 263-ով, օրական աճն արդեն չորս օր շարունակ չի գերազանցում 10 հազարը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հաղորդվում է, որ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 299 հազար 941 է։
Վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է մահվան 115 նոր դեպք, վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 2837։
24 ժամվա ընթացքում ապաքինվել է դուրս է գրվել 5921 պացիենտ, վարակի բռնկումից ի վեր ապաքինվել է 76 130 պացիենտ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







