Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−2°
  • Կապան+1°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 08:25

Թրամփը պահանջել է հրապարակել Էփշտեյնի փաստաթղթերը՝ վարկաբեկելու դեմոկրատներին

Թրամփը պահանջել է հրապարակել Էփշտեյնի փաստաթղթերը՝ վարկաբեկելու դեմոկրատներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի Արդարադատության նախարարությունից պահանջել է հրապարակել ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով բոլոր նյութերը, որոնք կարող են վարկաբեկել դեմոկրատներին: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Truth Social-ում։

«Դեմոկրատներն են աշխատել Էփշտեյնի հետ, ոչ հանրապետականները։ Հրապարակեք նրանց բոլորի անունները, խայտառակեք նրանց»,- գրել է Թրամփը։

Նրա խոսքով՝ «արմատական ձախերը չեն ցանկանում, որ մարդիկ խոսեն Թրամփի և հանրապետականների հաջողությունների մասին», նրանց պետք է, որ հասարակությունը քննարկի միայն հանգուցյալ Էփշտեյնին: Տեղի ունեցածը Թրամփն անվանել է «վհուկների հերթական որս»:

Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել էր հանգուցյալ Էփշտեյնի գործի դաշնային հետաքննության նյութերը, նա մեղադրվում է սեռական շահագործման նպատակով անչափահասների առևտրի մեջ: Ընդ որում՝ ցուցադրվել է փաստաթղթերի միայն մի մասը՝ խիստ խմբագրված, գրում է ՌԲԿ-ն:

Նյութերի հրապարակումից անմիջապես հետո գերատեսչության հանրային էջից անհետացել էր մի քանի ֆայլ, այդ թվում՝ Թրամփի հետ լուսանկարները: Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները խստորեն քննադատել էին փաստաթղթերի անհետացումը: Ավելի ուշ նախարարությունը հայտնել էր, որ նյութերը հեռացվել են նախազգուշական նպատակներով, որպեսզի պարզեն, թե արդյոք լուսանկարում պատկերվա՞ծ են Էփշտեյնի զոհերը: Ստուգումից հետո դրանք կրկին հրապարակվել էին:

Փաստաթղթերում նկարագրված են վարորդի ցուցմունքները, որը 1995-ին ականատես էր դարձել Թրամփի հեռախոսազրույցին: Վարորդի խոսքով՝ Թրամփը բազմիցս արտաբերել էր Ջեֆրի անունը և հղումներ արել «ինչ-որ աղջկա ծաղրանքին»։ Կինը, որի անունը թաքնված է, հայտարարել էր, որ «նա իրեն բռնաբարել է»՝ պարզաբանելով, որ խոսքը Թրամփի և Էփշտեյնի մասին է:

Ամերիկյան Կոնգրեսում դեմոկրատները մեկ անգամ չէ, որ հասել են հետաքննության առաջխաղացմանը և գործի վերաբերյալ նյութերի հրապարակմանը, այդ թվում՝ Թրամփին վերաբերող: Նույնիսկ նախքան Արդարադատության նախարարության կողմից փաստաթղթերի հրապարակումը նրանք հրապարակել են փաստաթղթերը:

ԱՄՆ նախագահը պնդում է, որ միակն էր, ով դադարել էր շփվել Էփշտեյնի հետ այս ամենից շատ առաջ։ Տեղեկությունները, թե նա գիտեր ֆինանսիստի հանցագործությունների մասին, Թրամփը կեղծ է անվանել։

Կոնգրեսը նոյեմբերին Թրամփի վարչակազմին պարտավորեցրել էր հրապարակել Էփշտեյնի գործի նյութերը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+