Չինաստանի հարավ-արևմուտքում՝ Յունան նահանգում, 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Չորս մարդ զոհվել է, ևս 23-ը վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նահանգի կառավարությանը, փոխանցում է korrespondent.net-ը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 21.47-ին (Երևանի ժամանակով 17.47-ին) Չժաոտուն քաղաքային օկրուգի Ճյաոցզյա գավառում, որտեղ ապրում է ավելի քան 5,5 մլն մարդ: Երկրաշարժի օջախը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա:
Երկրաշարժից հետո տեղի իշխանություններն օպերատիվ կերպով փրկարարական աշխատանքներ են իրականացրել։
https://youtu.be/7XvqhzDBxP0
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







