Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:43

Քենեդու կենտրոնը կվերանվանվի Թրամփ-Քենեդու կենտրոն, կան դժգոհություններ

Քենեդու կենտրոնը կվերանվանվի Թրամփ-Քենեդու կենտրոն, կան դժգոհություններ

Քենեդու կենտրոնի տնօրենների խորհուրդը քվեարկել է Վաշինգտոնում կատարողական արվեստի կենտրոնը Թրամփ-Քենեդու կենտրոն վերանվանելու օգտին, սակայն ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի հարազատներից շատերը դեմ են նման քայլին, գրում է BBC-ն:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը տեղեկացրել է, որ տնօրենների խորհուրդը միաձայն քվեարկել է և նշել «վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից շենքի փրկության ուղղությամբ կատարած անհավատալի աշխատանքը»:

Այս փոփոխությունները, անշուշտ, հակասություններ կառաջացնեն, հատկապես՝ Վաշինգտոնում, որտեղ կենտրոնը շարունակում է մնալ խորհրդանշական գրավչություն 1971 թվականին կառուցվելուց և Ջոն Ֆիցջերալդ Քենեդու անունով կոչվելուց ի վեր, հավելել է պարբերականը:

Ելույթ ունենալով Օվալաձև գրասենյակում՝ Թրամփը հայտարարել էր, որ «զարմացած» է և «շոյված» այս որոշմամբ: Այնուամենայնիվ, այս ամսվա սկզբին Թրամփն ակնարկել էր այդ հնարավորության մասին՝ կատակելով անվանափոխության մասին Kennedy Center Honors ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ:

Պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո Թրամփն աշխատանքից հեռացրել էր կենտրոնի տնօրենների խորհրդի բոլոր անդամներին և նրանց փոխարինել իր համախոհ դաշնակիցներով, որոնք այնուհետև քվեարկել էին Թրամփին խորհրդի ղեկավար նշանակելու օգտին: Թրամփի խորհրդական, հատուկ հանձնարարությունների հարցերով հատուկ բանագնաց Ռիչարդ Գրենելը դարձել էր տնօրենների խորհրդի նախագահ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+