ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Կիևն արագ կգործի Ուկրաինայի ճգնաժամի հնարավոր լուծման համատեքստում։
«Դե, նրանք ինչ-որ բանի են հասնում, բայց հույս ունեմ, որ ուկրաինացիներն արագ կգործեն, քանի որ Ռուսաստանը պատրաստ է»,- ասել է Թրամփն Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա նաև արտահայտել է այն տեսությունը, որ «ամեն անգամ, երբ նրանք (ուկրաինական կողմը-խմբ․) դանդաղում է, Ռուսաստանը մտափոխվում է»:
Ըստ ԶԼՄ-ների՝ դեկտեմբերի 20-ին և 21-ին Մայամիում կարող են տեղի ունենալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև բանակցություններ։






































