ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արդեն մոտ է Մոսկվայի և Կիևի հետ ուկրաինական հակամարտության վերաբերյալ համաձայնագրի կնքմանը, հաղորդում է Interfax-ը:
Միևնույն ժամանակ՝ Թրամփը նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է օգնել Ուկրաինային անվտանգության երաշխիքների ապահովման հարցում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի առաջարկած կարգավորման ծրագրի բովանդակությանն աջակցում են բոլորը՝ բացառությամբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, որը ձգտում է աջակցություն ստանալ Միացյալ Նահանգներից:
Թրամփը դեկտեմբերի 9-ին շեշտել էր, որ Ուկրաինային ընտրություններ են անհրաժեշտ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







