Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 800 հազարը, մահացածների թիվն անցել է 316 հազարը, ապաքինվել է ավելի քան 1 միլիոն 860 հազար, հայտնում է worldmoters.am-ը։
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1,527,664 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 90,978 է, ապաքինվել է 346,389 քաղաքացի: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:
Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 281,752 ընդհանուր թվով: Վարակի հետևանքով մահացել է 2,631 քաղաքացի, ապաքինվել է 67,373 քաղաքացի։
Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 277,719 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27,650, ապաքինվել է 195,945 քաղաքացի։
Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 243,695 է, մահացածներինը՝ 34,636:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 241,080 է: Վարակից մահացել է 16,122 քաղաքացին, ապաքինվել է 94,122։
Բրազիլիային հաջորդում է Իտալիան, որտեղ վարակվածների թիվը կազմում 225,435, մահացածներինը՝ 31,908, ապաքինվել է 125,176 քաղաքացի։
Ֆրանսիայում վարակի հաստատված դեպքերի թիվը կազմում է 176,651։ Վարակից մահացածների թիվը կազմում է 8,049, ապաքինվածներինը՝ 154,600։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







