Աթենքի ոստիկանությունն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել ակտիվիստների խմբի նկատմամբ, հայտնում է CTV-ն։
Պատճառը 2008 թվականին ոստիկանի կողմից արձակված կրակոցից զոհված 15-ամյա տղայի հիշատակին նվիրված երթն էր։ Ցուցարարների կողմից ողբերգության վայր հասնելու փորձի հետևանքով ձերբակալություններ են տեղի ունեցել. ութ մարդ ձերբակալվել է։






































