Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատավորներին խնդրել է կրճատել իր գործով լսումների տևողությունը՝ առողջական խնդիրների պատճառով, հայտնում է The Times of Israel-ը։
Նեթանյահուն հայտնել է, որ ինքնազգացողությունը վատացել է հազի և մրսածության պատճառով, և խնդրել է կրճատել դատավարությունը։ Դատավորները բավարարել են նրա խնդրանքը։
Իսրայելի վարչապետը հավելել է, որ բժիշկները խորհուրդ են տվել մի քանի օր հանգստանալ։
Նեթանյահուն մեղադրվում է կոռուպցիայի մեջ։ Նա ցուցմունք է տվել Թել Ավիվի դատարանում՝ մեղադրանքներն անվանելով անհիմն։ 2019 թվականին նրա դեմ առաջադրվել էին մեղադրանքներ խարդախության, վստահության չարաշահման և կաշառակերության համար։
Նեթանյահուն Իսրայելի առաջին գործող վարչապետն է, որը քրեական մեղադրանքների է ենթարկվում։




































