Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 06:03

Վանաձորն ու Արարատը կմիավորվեն հարևան համայնքների հետ

Վանաձորն ու Արարատը կմիավորվեն հարևան համայնքների հետ

Ազգային ժողովը 62 կողմ և 34 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և վերջնական ընդունել է Լոռու և Արարատի մարզերի համայնքների խոշորացման վերաբերյալ օրինագիծը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Առնակ Ավետիսյանի խոսքով՝ Լոռու մարզում կձևավորվի Վանաձոր նոր համայնքը, որը կմիավորի Վանաձոր և Փամբակ համայնքները։ Այն կներառի 22 բնակավայր։

Արարատի մարզում կձևավորվի Արարատ խոշորացված համայնքը՝ Արարատ և Վեդի համայնքների միավորմամբ։ Նոր համայնքը կներառի 32 բնակավայր։

Ավետիսյանը նշել է, որ խոշորացման 99 նախաձեռնության արդյունքում Հայաստանում համայնքների թիվը 915-ից նվազել է՝ հասնելով 64-ի։ Նոր փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո համայնքների թիվը կկրճատվի ևս 2-ով՝ հասնելով 62-ի։

Քննարկման ընթացքում ընդդիմադիր պատգամավորները հարցեր են բարձրացրել բնակիչների կարծիքը հաշվի առնելու, խոշորացման արդյունավետության չափանիշների, ինչպես նաև Տիգրանաշենի կարգավիճակի վերաբերյալ։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը նշել է, որ նման որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել բնակիչների կարծիքը և անցկացնել հանրաքվեներ։

Նույն խմբակցության պատգամավոր, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտարարել է, որ, իր գնահատմամբ, Վանաձորում ՏԻՄ-ին առնչվող սահմանադրական կարգը խախտվել է դեռևս 2021 թվականից։ Նրա խոսքով՝ խոշորացման գործընթացում հստակ չափանիշներ չեն սահմանվել կառավարման արդյունավետության և ֆինանսական միջոցների բաշխման վերաբերյալ։

«Խոշորացման տակ որևէ արդյունավետության, կառավարման, ֆինանսների տեղաբաշխման չափորոշիչ չկա»,- ընդգծել է նա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ հայտարարել է, որ խոշորացման գործընթաց ծրագրելիս իշխանությունները հստակ պատասխան չեն տվել Տիգրանաշենի կարգավիճակի և Արարատի մարզին դրա պատկանելիության վերաբերյալ։ ԱԺ Տտարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կառավարության ներկայացրած համապատասխան օրինագիծը հավանության էր արժանացրել սեպտեմբերի 9-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+