Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 15:58

«Զվարթնոցի» երկրորդ ուղևորային տերմինալի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2033-ին

«Զվարթնոցի» երկրորդ ուղևորային տերմինալի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2033-ին

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր՝ երկրորդ ուղևորային տերմինալի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2033 թվականին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը՝ «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացմանը հավանություն տալու քննարկմանը։

Կառավարությունը հավանություն է տվել այդ նախագծին, որի նպատակը «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններում լրացուցիչ ներդրումներ իրականացնելու միջոցով ուղևորային և բեռնային համալիրների գոյություն ունեցող թողունակություններն ավելացնելն է։

Այդ նպատակով փաստաթուղթը նախատեսում է շուրջ 425 մլն դոլարի չափով կապիտալ ներդրումներ։

Նիստի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է ծրագիրն ավելի շուտ իրականացնելու անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ «Զվարթնոց» օդանավակայանը հատկապես հուլիսի վերջից օգոստոսի սկիզբ ընկած ժամանակահատվածում ծանրաբեռնվում է։ Նա նշել է, որ այդ խնդիրն առաջացնում է նաև քաղաքացիների դժգոհությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+