Համացանցում հայտնվել են Քիմ Քարդաշյանի և նրա սիրեցյալի՝ ամերիկացի դերասան, կատակերգու, «Saturday Night Live» կատակերգական շոուի մասնակից Փիթ Դևիդսոնի առաջին լուսանկարները:
Պապարացիները կարողացել են լուսանկարել զույգին զբոսանքի ժամանակ։ Քիմն ու Փիթը բռնել են միմյանց ձեռքերը։
Քարդաշյանի և Դևիդսոնի սիրավեպի մասին առաջին անգամ խոսել են այն բանից հետո, երբ Քիմը վիճաբանել է NBC հեռուստաալիքի «Saturday Night Live» շոուի ժամանակ։
Շոուի դրվագներից մեկում, երբ Քարդաշյանն ու Դևիդսոնը խաղում էին Ալադին և Ժասմին, համբուրվել են։
Նշենք, որ Քարդաշյանն այժմ ամուսնալուծված է ռեփեր Քանյե Ուեսթից, ով վերջերս խոստովանել է, որ կցանկանար պահպանել ամուսնությունը Քիմի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







