Այս տարվա երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում Հայաստանում ծնված երեխաների թիվը գերազանցել է անցած տարվա նույն ժամանահակահատվածում արձանագրված ցուցանիշը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքյան կայքէջում կատարված գրառումից։
Վարչապետը նշել է․ «Եթե անցած տարվա այդ ժամանակահատվածում ծնվել էր 18258 երեխա, ապա այս տարվա երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում ծնված երեխաների թիվը կազմել է 18493, կամ 235-ով ավելի»:
Նիկոլ Փաշինյանը գրել է, որ չնայած ծնունդների թվի աճը մեծ չէ, սակայն պետք է հաշվի առնել, որ անցած առնվազն 5 տարիներին այդ ցուցանիշը մեղմ ասած գահավիժում էր:
Վարչապետն ընդգծել է, որ կարող ենք արձանագրել՝ հեղափոխությունից հետո հայկական ընտանիքներում ապագայի նկատմամբ դրական սպասումները մեծացել են և համապատասխան ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի այդ սպասումները ակներև դառնային լույս աշխարհ եկած երեխաների թվի աճի տեսքով՝ հավելելով, որ հեղափոխությունից հետո շարունակում է արձանագրվել նաև ամուսնությունների թվի աճ և ամուսնալուծությունների թվի անկում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







