17-ամյա Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Վահեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը։
Այսօր ավելի վաղ Տիգրան Համբարձումյանը դարձել էր շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







