«Կրասնոդար»-ի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը դուրս է մնացել «Տարվա ջենթլմեն» մրցանակի 2025 թվականի թեկնածուների ցուցակից՝ մրցանակի կազմակերպիչ հանձնաժողովի որոշմամբ, հայտնում է KP.ru-ն:
Հոկտեմբերի 16-ին Ռուսաստանի ֆուտբոլային միության Վերահսկող և կարգապահական կոմիտեն (ԿԴԿ) քննարկել է «Կրասնոդարի» կիսապաշտպանի և «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգի միջև տեղի ունեցած միջադեպը։ Քննարկման արդյունքում Սպերցյանը տուգանվել է վիրավորական վարքի համար։
Մրցանակի կազմակերպիչ հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ։
«Մեծ հարգանքով ենք վերաբերվում Էդուարդի տաղանդին և վստահ ենք, որ ապագայում նա կրկին կդառնա մեր մրցանակի հավակնորդ, սակայն այս իրավիճակում՝ հաշվի առնելով ԿԴԿ-ի որոշումը ֆուտբոլիստին տուգանելու մասին և առաջացած լայն հասարակական արձագանքը, չենք գտնում նպատակահարմար «Կրասնոդարի» խաղացողին թողնել ջենթլմենի սև սմոքինգի հավակնորդների շարքում»,- նշվում է հաղորդագրությունում:
Սպերցյանը հանդիսանում էր քվեարկության առաջատարներից մեկը, որը անցկացվում էր «ԿՊ Սպորտ» կայքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







