Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հինգ հայ շախմատիստ ունի հարյուր տոկոսանոց արդյունք, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Երկու խաղափուլից հետո 2 միավոր ունեն Ռոբերտ Փիլիպոսյանը (մինչև 18 պատանիներ), Վահե Սուքիասյանը (մինչև 18 պատանիներ), Մանվել Առաքելյանը (մինչև 14 պատանիներ), Անի Ավետիսյանը (մինչև 16 աղջիկներ) և Գաբրիելա Հարությունյանը (մինչև 14 աղջիկներ):
Վաչե Հովակիմյանը (մինչև 16 պատանիներ) և Անահիտ Մկրտչյանը (մինչև 16 աղջիկներ) ունեն 1,5 միավոր:
Ֆեդերացիայից հավելել են, որ 3-րդ խաղափուլը կմեկնարկի հոկտեմբերի 6-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:
Առաջնությունն անցկացվում է հոկտեմբերի 4-15-ը։






































