Զագրեբում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Գալստյանը (67 կգ) բրոնզե մեդալ է նվաճել՝ 15։5 հաշվով հաղթելով Ղրղզստանի ներկայացուցիչ Ռազակ Բեյշեկեևին։
Սեպտեմբերի 19-ին մրցաշարում ոսկե մեդալ էր նվաճել Մալխաս Ամոյանը (77 կգ), բրոնզե մեդալ՝ Հրաչյա Պողոսյանը (60 կգ)։






































