ՖԻՖԱ-ն այսօր՝ սեպտեմբերի 18-ին հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը, ըստ որի՝ Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է երկու հորիզոնականով և այժմ 103-րդն է, հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Նշվում է, որ Իսպանիայի ազգային հավաքականը գլխավորում է վարկանիշային աղյուսակը։ Երկրորդը Ֆրանսիան է, Արգենտինան նահանջել է ու այժմ զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։
Սեպտեմբերի 6-ին աշխարհի 2026թ․ առաջնության որակավորման փուլի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում խոշոր՝ 0։5 հաշվով պարտվել էր Պորտուգալիայի ընտրանուն։ Սեպտեմբերի 9-ին կայացած որակավորման փուլի 2-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթել էր Իռլանդիայի ընտրանուն։






































