Բռնցքամարտիկ, 54 կգ քաշային Վաղարշակ Քեյանը հաղթել է Ռուսաստանի Չիտա քաղաքում ընթացող Dauria cup միջազգային մրցաշարի եզրափակչում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Քեյանի մրցակիցն էր Ռուսաստանը ներկայացնող Արսեն Ժիլիլիտցովը։
Ֆեդերացիան տեղեկացնում է, որ այսօր ոսկե մեդալի համար կպայքարի նաև գերծանր քաշային Տիգրան Խաչատրյանը, իսկ Էրիկ Սեմերջյանը (48կգ), Վահրամ Դովլաթբեկյանը (51կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (63կգ), Արգիշտի Հակոբյանը (67կգ), Ալբերտ Հարությունյանը (80 կգ) և Սարգիս Անդրեասյանը (92կգ) կվերադառնան բրոնզե մեդալներով։
Մրցաշարին մասնակցում է 18 երկիր: Հայաստանը ներկայացնում է 14 մարզիկ:






































