ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների առաջնությունում հինգ խաղից հինգ հաղթանակ է տարել և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վահե Սուքիասյանը 4,5 միավորով կիսում է 1–3-րդ, իսկ մինչև 12 տարեկան աղջիկների խմբում Նարե Իսախանյանը նույնքան միավորով՝ 1–4-րդ տեղերը։
Վեցերորդ խաղափուլը կմեկնարկի այսօր՝ նոյեմբերի 9-ին, Երևանի ժամանակով ժամը 17։00-ին։
Առաջնությունն անցկացվում է նոյեմբերի 3–12-ը Հունաստանի Կրետե կղզում։ Հայաստանը ներկայացնում է 58 շախմատիստ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







