Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը Հայաստանի պարադահուկավազքի պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան։
Մելքոնյանը Նորվեգիայում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում գրավել է երրորդ հորիզոնականը։
Ֆեդերացիան տեղեկացնում է, որ Մելքոնյանը հունվարին կմասնակցի Թուրինում կայանալիք XXXII Համաշխարհային ուսանողական ձմեռային մարզական խաղերին, որում հաշմանդամային սպորտն առաջին անգամ է ընդգրկված լինելու։ Փետրվար-մարտ ամիսներին հայ մարզիկը կմասնակցի Նորվեգիայում կայանալիք Պարադահուկավազքի աշխարհի գավաթին և աշխարհի առաջնությանը։
Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին
Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը լքել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խումբը։ Նա այս լուրը հայտնել է սոցիալական ցանցերում։ «Այս...






































