Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների գլխավոր մարզիչներն ընտրել են այն մարզիկներին, որոնք կնախապատրաստվեն ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։
Մասնավորապես, Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ նախաօլիմպիական վերջին կարևոր ստուգատեսին պատրաստվելու համար հայտավորվել են հետևյալ ծանրորդները՝ Գոռ Սահակյան (67 կգ), Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Դավիթ Հովհաննիսյան, Հակոբ Մկրտչյան (96 կգ), Գարիկ Կարապետյան, Սամվել Գասպարյան (102 կգ), Պետրոս Պետրոսյան (109 կգ), Վարազդատ Լալայան, Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ): Պահեստայիններն են՝ Գառնիկ Չոլակյան (61 կգ), Արա Աղանյան (96 կգ):
Արտաշես Ներսիսյանն ընդլայնված կազմում ընդգրկել է Ալեքսանդրա Գրիգորյանին, Իզաբելլա Յայլյանին (երկուսն էլ 55 կգ), Տաթև Հակոբյանին, Լիանա Գյուրջյանին (երկուսն էլ 81 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանին (87 կգ):
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 12-20-ը:





































