Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:46

Պատանիների և աղջիկների ԱԱ․ հայ շախմատիստների արդյունքները

Պատանիների և աղջիկների ԱԱ․ հայ շախմատիստների արդյունքները

ՀՀ շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում տեղի ունեցած աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությանը հայ շախմատիստների գրանցած արդյունքները։

Ամփոփելով ՀՀ ներկայացուցիչների արդյունքները՝ ֆեդերացիան հայտնում է․

Մինչև 12 տարեկան պատանիների խմբում Վաչե Քոչարյանը և Արման Հարությունյանը 11 հնարավորից վաստակել են 7.5 միավոր՝ համապատասխանաբար զբաղեցնելով 8-րդ և 9-րդ հորիզոնականները: Այս խմբում մասնակցել է նաև Բենիամին Գասպարյանը, ով վաստակել է 5.5 միավոր: Նշենք, որ Արմանը իր վարկանիշը բարելավել է 151 կետով, Բենիամինը՝ 100 կետով:

Մինչև 10 տարեկան պատանիների խմբում Դավիթ Ստեփանյանը վաստակել է 7.5 միավոր և զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը՝ 86 կետով բարելավելով իր վարկանիշը: Այս խմբում մասնակցել է նաև Մովսես Միլիտոնյանը, ով վաստակել է 6 միավոր: Մովսեսը իր վարկանիշը բարելավել է 52 կետով:

Մինչև 8 տարեկան պատանիմերի խմբում Դավիթ Մելքոնյանը վաստակել է 6.5 միավոր և 150 կետով բարելավել է իր վարկանիշը: Այս խմբում մասնակցել են նաև Արմեն Վարդանյանը և Աշոտ Ավետիսյանը: Արմենը վաստակել է 6 միավոր: Աշոտը վաստակել է 5 միավոր և իր վարկանիշը բարելավել է 51 կետով:

Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում Անի Նահապետյանը վաստակել է 5.5 միավոր:

Մինչև 10 տարեկան աղջիկների խմբում Նարե Իսախանյանը վաստակել է 5.5 միավոր: Այս խմբում մասնակցել է նաև Անգելինա Ասատրյանը, ով վաստակել է 5 միավոր:

Մինչև 8 տարեկան աղջիկների խմբում Սոֆիա Բաղրամյանը վաստակել է 6 միավոր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+