Բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկության եզրափակչում հաղթանակը շնորհվել է հայ բռնցքամարտի Նարեկ Մանասյանին՝ Իտալացի բռնցքամարտիկի չներկայանալու պատճառով, հայտնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան։
Նշվում է, որ իտալացի բռնցքամարտիկը չի ներկայացել վնասվածքի պատճառով։
Ֆեդերացիայի փոխանցմամբ՝ 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը եզրափակիչում համառ պայքար է ցուցադրել, բայց վնասվածքը խանգարել է հաղթել ռուս մրցակցին։
Իրենց մեդալները ստացել են նաև 3-րդ մրցանակակիրներ Բարեղամ Հարությունյանը, Ռուսլան Ասլիկյանը և Արթուր Բազեյանը։
Եվրոպայի բռնցքամարտի գավաթի խաղարկությունը տեղի էր ունենում հոկտեմբերի 8-14-ը՝ Չեռնոգորիայի մայրաքաղաք Բուդվայում։
Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին
Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը լքել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խումբը։ Նա այս լուրը հայտնել է սոցիալական ցանցերում։ «Այս...





































