Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի մի խումբ պատգամավորների այսօր այցելել են ՀՖՖ տեխնիկական կենտրոն` Ֆուտբոլի ակադեմիա:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում հանձնաժողովի անդամներին են ներկայացվել վերջին ամիսներին հայկական ֆուտբոլում կատարված բարեփոխումները, հայկական ֆուտբոլի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, կանանց ֆուտբոլի, ֆուտզալի առաջխաղացման, մարզերում ֆուտբոլի մասսայականացման և Եվրո-2019-ի նախապատրաստական փուլի ընթացքը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







