Լոնդոնի «Արսենալը» հայտնել է այն 29 ֆուտբոլիստների անունները, ովքեր մեկնել են ԱՄՆ: Այդ ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Առաջին խաղում լոնդոնյան ակումբը հուլիսի 15-ին խաղալու է «Քոլորադո Ռապիդսի» հետ: Այնուհետեւ Լոս Անջելեսում հանդիպելու է «Բավարիային», ապա Կարոլիանայում` «Ֆիորենտինային»:
Հիշեցնենք, որ վերջին խաղում «Արսենալը» Վաշինգտոնում ուժերն է չափելու Մադրիդի «Ռեալի» հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







