«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին նոր պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ, հաղորդում է ESPN-ը։ Այն նախատեսված կլինի մինչև 2023 թվականը։
2004 թվականին «Բարսելոնայի» հետ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքելուց հետո սա կլինի 32-ամյա Մեսսիի արդեն 10-րդ պայմանագիրն ակումբի հետ։
Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը, սակայն երկու կողմերի համաձայնության դեպքում, նախատեսում է նաև մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի նպատակն է ցմահ պայմանագիր կնքել Մեսսիի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







