Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 87 կգ քաշային Արթուր Շահինյանը դարձել է ոսկե մեդալակիր:Այս մասին հայտարարել է ՀԱՕԿ-ը:
Եզրափակչում Արթուր Շահինյանը մրցել է Մաքսիմ Մանուկյանի հետ։ Գոտեմարտի վերջին վայրկյաններին հաշիվը 2։1 էր՝ հօգուտ Մաքիսիմ Մանուկյանի։ Արթուր Շահինյանը Մաքսիմ Մանուկյանին դուրս է հրել մրցագորգից։ Մրցավարը 2 միավոր-նկատողություն է տալիս Մանուկյանին՝ պայքարից խուսափելու համար, որից հետո Մանուկյանն ընկավ և այլևս չկարողացավ շարունակել պայքարը։
Այսպիսով, Արթուր Շահինյանը նվաճել է ոսկե մեդալ, Մաքսիմ Մանուկյանը` արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Հիշեցնենք, որ Օգոստոսի 4-ին 72 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Մալխաս Ամոյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







