Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) նախագահի պաշտոնակատար Աշոտ Խաչատուրյանցը դարձավ լիգայի ղեկավարի միակ թեկնածուն: Այս մասին հայտնում է մամուլի ծառայությունը:
«Թեկնածուների գրանցումը տեղի ունեցավ հոկտեմբերի 5-8-ը: Ընտրություններին կմասնակցի մեկ թեկնածու՝ Աշոտ Խաչատուրյանցը: Հոկտեմբերի 5-ից նա հանդես է գալիս որպես նախագահի պաշտոնակատր՝ կապված Սերգեյ Պրյադկինի հեռանալու հետ»,- ասվում է հայտարարությունում:
Նշվում է, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոր ղեկավարի ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 22-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







