Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական է տվել։ Այս մասին Լևոն Ջուլֆալակյանը հայտարարել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Կարծում եմ, արդեն պահը հասել է, որ ես հրաժարական տամ, և դրա պատճառները մի քանիսն են: Որոշումը մի ամիս առաջ եմ կայացրել: Հիմնական պատճառը հավաքականում վերջին ամիսներին տեղի ունեցող տարաձայնություններն են: Հավաքականի որոշ մարզիկներ ցանականում են, որ գլխավոր մարզիչն աշխատի իրենց թելադրանքով, հավաքի ուսումնամարզական պլանն ու մրցումների մասնակիցների կազմը որոշվի իրենց ցանկությամբ »,-հայտարարել է Լևոն Ջուլֆալակյանը։
Լևոն Ջուլֆալակյանն անդրադարձել է նաև Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նոր մարզչի ընտրությանը՝ նշելով, որ այս հարցում ըմբշամարտի ֆեդերացիան պետք է համապատասխան որոշում կայացնի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







