Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ավարտեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարը։ Նա զբաղեցրել է վերջին հորիզոնականը։
Վերջին տուրում հայ մարզիկը նա սև խաղաքարերով մրցել է Ուեսլի Սոյի (ԱՄՆ) հետ և ավարտել այն՝ ոչ-ոքի։
Երկու շախմատիստներն էլ վաստակել են 4,5-ական միավոր՝ զբաղեցնելով վերջին 2 տեղերը։
Առաջին հորիզոնականը զբաղեցրել են Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիրենը:
Հաղթողը կորոշվի թայ-բրեյքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







