Բուխարեստում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 109 կգ քաշային կարգում հանդես եկող հայ ծանրամարտիկ Սամվել Գասպարյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ 390կգ ընդհանուր արդյունքով։
Մարզիկը պոկում վարժության ընթացքում ցուցաբերել է 168 կգ, այնուհետ՝ 172 կգ և 176 կգ՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ: Իսկ հրում վարժությունում գլխավերևում պահելով 207 կգ և 214 կգ՝ նվաճել է փոքր ոսկե մեդալ:
Այսպիսով, ծանրամարտիկի ցուցաբերած ընդհանուր արդյունքը կազմել է 390 կգ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







