Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:41

ՀՖՖ նախագահի պաշտոնում իշխանությունը դիտարկում է Դենիս Ջորկաեֆին․ ԶԼՄ

ՀՖՖ նախագահի պաշտոնում իշխանությունը դիտարկում է Դենիս Ջորկաեֆին․ ԶԼՄ

Իշխանությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնում դիտարկում է Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ջորկաեֆը Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոսն է, Դեսին-Շարպիո քաղաքի փոխքաղաքապետը։ Նախկինում զբաղեցրել է ՀՖՖ նախագահի խորհրդականի պաշտոնը։ Նա Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն դարձած Յուրի Ջորկաեֆի եղբայրն է։

Թերթի տվյալներով՝ Ջորկաեֆը հայերեն չի խոսում, ինչը խնդիր է։ Նշենք, որ ՀՖՖ կանոնադրության համաձայն՝ ֆեդերացիայի նախագահի թեկնածուն պետք է տիրապետի հայերենին, լինի ՀՀ քաղաքացի, վերջին մեկ տարում մշտապես բնակված լինի Հայաստանում։

ՀՖՖ փոխնախագահի պաշտոնի համար, ըստ «Հրապարակի», շրջանառվում է նախկին ֆուտբոլիստ, ՀՖՖ Ավանի տեխնիկական կենտրոն-ակադեմիայի տնօրեն Արսեն Բալաբեկյանի անունը։

Պարբերականի փոխանցմամբ՝ դեկտեմբերին հրավիրված ՀՖՖ ժողովում ընտրվելու են ֆեդերացիայի նոր նախագահն ու գործադիր կոմիտեն։

ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը հունիսին հայտարարել էր, որ չի դիտարկում կրկին առաջադրվելու տարբերակը։ Մինչ այդ հավաքականի երկրպագուները մի քանի անգամ ակցիաներ էին իրականացրել՝ պահանջելով նրա հեռացումը։ Մելիքբեկյանի հեռացման պահանջով դժգոհությունների ալիք էր սկսվել հատկապես 2025 թվականի մարտին, երբ Վրաստանի հավաքականից կրած պարտությունից հետո Հայաստանի հավաքականի երկրպագուները ներխուժել էին  խաղադաշտ, իսկ տրիբունաներում բախումներ էին սկսվել։

ՀՖՖ նախագահի հրաժարականին էին միացել  նաև Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող մի շարք ակումբներ։

ԶԼՄ-ները հուլիսին գրել էին, որ ՀՖՖ նախագահի պաշտոնի հավակնորդների թվում շրջանառվում են «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ներակայացուցիչներից ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Հակոբ Սիմիդյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի անունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+