Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթել է Հորդանանին, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Խաղն ավարտվել է 2։1 հաշվով։ Հայաստանի ընտրանու կազմում աչքի են ընկել Աննա Դալլաքյանը և Մարալ Արթինը։ Հորդանանի հավաքականը միակ գոլը խփել է ավելացված ժամանակում։
Հոկտեմբերի 10-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականը կխաղա Ինդոնեզիայի դեմ։ Հանդիպումը կկայանա Հորդանանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







