Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:56

Վազգեն Մնացականյանը հաղթանակով է մեկնարկել Բաքվում ընթացող Մ17 ԱԱ-ում

Վազգեն Մնացականյանը հաղթանակով է մեկնարկել Բաքվում ընթացող Մ17 ԱԱ-ում

Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Վազգեն Մնացականյանը հաղթանակով է մեկնարկել Բաքվում ընթացող մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում, հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

65 կգ քաշային Մնացականյանը մեկնարկային գոտեմարտում 7։4 հաշվով առավելության է հասել իրանցի մրցակցի նկատմամբ։ Հայ ըմբիշը հաղթանակի համար վճռորոշ 4 միավորը վաստակել է գոտեմարտի վերջին 2-3 վայրկյանին։

55 կգ քաշային Գեղամ Եղիազարյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է ուկրաինացի Իլյա Վանժուլին և անցել հաջորդ փուլ։

Մ17 տարեկանների Եվրոպայի գործող չեմպիոն, 80 կգ քաշային Վահե Հովեյանը հաղթել է վրացի Լուկա Բուիգլիշվիլիին։

48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը մեկնարկային գոտեմարտում կամային հաղթանակ է տարել մեքսիկացի Հեկտոր Սամուել Ագիլար Ռոդրիգեսի նկատմամբ՝ առավելության հասնելով 14։7 հաշվով, և անցել հաջորդ փուլ։

65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը 1/8 եզրափակչում 5։2 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցիչ Ռամիլ Բերդիկուլովին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։

110 կգ քաշային Խաչիկ Խաչատրյանը 3-0 հաշվով հաղթել է Լատվիայի ներկայացուցիչ Վիեստուրս Կիլկենսին։

80 կգ քաշային Վահե Հովեյանը 1/8 եզրափակչում 5։1 հաշվով հաղթել է Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Մաջարին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։

48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը քառորդ եզրափակչում 9։3 հաշվով հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջավոխիր Շարիֆբոևին և դուրս է եկել եզրափակիչ։

65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը քառորդ եզրափակչում 4։3 հաշվով հաղթանակ է տարել խորվաթ Լովրո Վիդովիչի նկատմամբ և երեկոյան կպայքարի եզրափակիչ դուրս գալու համար։

Մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը Բաքվի ազգային մարմնամարզության արենայում անցկացվում է հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ Մրցումները մեկնարկել են հունահռոմեական ոճի գոտեմարտերով, այնուհետև կանցկացվեն կանանց և ազատ ոճի մրցաշարերը։

United World Wrestling-ի տվյալներով՝ առաջնությանը մասնակցում է ռեկորդային 675 մարզիկ՝ 242 հունահռոմեական ոճի ըմբիշ, 191 կին ըմբիշ և 242 ազատոճային։

Հայաստանը մրցաշարում ներկայացնում է 16 ըմբիշ՝ 10-ը հունահռոմեական, 6-ը՝ ազատ ոճում։

Թարմացվել է՝ 27.07.2026 15:01

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+