Հրաձիգ Աիդա Ազատյանը հռչակվել է աշխարհի երիտասարդների առաջնության հաղթող, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Ազատյանը 379 միավոր արդյունքով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալ։
Թիմային պայքարում Ազատյանը, Անահիտ Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը 1095 միավոր արդյունքով զբաղեցրել են երկրորդ տեղը։
Այսօր ավելի վաղ Հայաստանը ներկայացնող Հայկ Մինասյանը դարձել էր շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության չեմպիոն։




































