Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը հանդես կգա նոր մրցումային հագուստով, հայտնել են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից:
Ըստ հրապարակման՝ ինչպես 2025 թվականին, այնպես էլ 2026-ին հայ մարզիկների մարզահագուստի արտադրությունն իրականացրել է «Մելանտե» հայկական ընկերությունը։
Նոր դիզայնով մրցումային հագուստը, ըստ ֆեդերացիայի, ունի հիմնականում կապույտ գույն, դարձերեսին առկա են Armenia գրառումը և ՀՀ զինանշանը, իսկ թիկունքում պատկերված է ֆեդերացիայի տարբերանշանը։






















